-
09.11.2019|
13:36
Տավուշի մարզում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։ Նավուր համայնքում նախագահն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։
-
09.11.2019|
13:35
Նոյեմբերի 8-ին, ժամը 17:51-ին գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:
-
09.11.2019|
13:34
Ռուսաստանը չի միանա Միջուկային զենքն արգելող համաձայնագրին՝ Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
09.11.2019|
13:33
Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել նախարարության քաղաքականության հետ, անդաստիարակ է անվանել։
-
09.11.2019|
13:32
Չինաստանը պատրաստ է կրճատել իր միջուկային ներուժը, սակայն պետք չէ ակնկալել, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններին, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:
-
09.11.2019|
13:31
Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու հայտարարություններով, հայտնում է Yerkir.am-ը։
-
09.11.2019|
13:29
Կրթական համակարգում Արայիկ Հարությունյանն ի՞նչ է արել՝ բացի այս արատավոր գործողություններից։ Ինքը կարո՞ղ է ասել՝ ինչ է արել, այսօր լրագրողների հետ զրույցում հարց ուղղեց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը։
-
09.11.2019|
13:29
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.
«Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիացիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։
-
09.11.2019|
13:28
«Ավելորդ եմ համարում խոսել դրսի և ներսի դաշնակցականների գաղափարական կամ կառավարության հանդեպ վերաբերմունքից։ Դաշնակցությունն իր գաղափական առանցքով միասնական է», - ասաց նա։
-
09.11.2019|
13:26
Ի կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ այսօր տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև: